ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Էմանուել Մակրոնն աննկատ ձևով քննադատել է Դոնալդ Թրամփին

Էմանուել Մակրոնն աննկատ ձևով քննադատել է Դոնալդ Թրամփին
26.09.2018 | 18:33

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատությամբ է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «իրանական ռեժիմը մեկուսացնելու» մասին խոսքերին: Այս մասին գրում է Le Monde պարբերականը՝ նշելով, որ Մակրոնն իր խոսքում որևէ ձևով չի հիշատակել Միացյալ Նահանգները կամ երկրի նախագահի անունը:


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի ԳՎ նիստի ժամանակ հայտարարել է Իրանի «մեկուսացման» անհրաժեշտության մասին:
«Այդ միակողմանի ճանապարհը մեզ տանում է դեպի անկում և կոնֆլիկտներ, բոլորը բոլորի դեմ ընդհանուր առճակատման՝ ի վնաս բոլորի, անգամ նրանց, ովքեր իրենց ամենաուժեղն են համարում»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ «միակողմանի ճնշումը» չի կարող Իրանում իրավիճակի կայունացման գործընթաց սկսել:
ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից Ֆրանսիայի նախագահը նաը հորդորել է արել երկրներին առևտրային համաձայնագրեր չկնքել պետությունների հետ, որոնք չեն կատարում Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրի պայմանները:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ